ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Ասում են...

Ասում են...
05.06.2020 | 00:25

...թե Նի­կոլ Փա­շի­նյա­նի ռեյ­տին­գը վեր­ջին ժա­մա­նա­կաշր­ջա­նում հզոր ան­կում է գրան­ցել. ռեյ­տին­գի ցու­ցիչ­ներն այս պա­հին վերջ­նա­կան չեն։ Կո­րո­նա­վի­րու­սի պայ­ման­նե­րում փոքր-ինչ դժ­վար է հար­ցում­ներ անց­կաց­նե­լը, այ­նու­հան­դերձ առ­կա հար­ցում­նե­րով ակ­նա­ռու է կո­րո­նա­վի­րու­սի սկ­սած բու­մի, տն­տե­սա­կան կո­լապ­սի, ինք­նա­թի­ռա-ա­դա­ման­դա-սի­գա­րե­տա-զեն­քա­յին աղ­մու­կից հե­տո ոչ միայն ռեյ­տինգն ի­ջել է, այլև նրա նկատ­մամբ ան­բա­րյա­ցա­կա­մու­թյան դո­զան է ա­հա­վոր մե­ծա­ցել: Մաս­նա­գետ­ներն ա­ռա­ջի­կա­յում կհ­րա­պա­րա­կեն ռեյ­տին­գա­յին սանդ­ղա­կը, ին­չից կախ­ված էլ` ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րը կմտ­նեն ո­րո­շիչ` ակ­տիվ փուլ: Լա­վա­տե­ղյակ­նե­րը պն­դում են, որ բուն զար­գա­ցում­նե­րը կսկս­վեն հու­լիս-հոկ­տեմ­բեր ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում:

Դիտվել է՝ 28528

Մեկնաբանություններ